Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով սպասվում են ձերբակալություններ․ նոր մանրամասներ
Հասարակություն
Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ նախնական վարկածով զինծառայողին հասցրել են ինքնասպանության, որին նախորդել է ծեծ։ Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով նախատեսվում է 2 անձի ձերբակալություն։
NEWS.am-ի տեղեկություններով՝ Նարեկը Չարենցավանից էր, 6 ամսվա ծառայող, ով Արմավիրի ուսումնական զորամասից արձակուրդ գնալուց հետո տեղափոխվել էր Ճամբարակի զորամաս և առաջին անգամ էր բարձրացել դիրքեր: ՀՀ Պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ