Լավրովը կոշտ նախազգուշացում է հղել Եվրոպային
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի, սակայն եթե եվրոպական երկրները փորձեն ռազմական հակամարտություն սանձազերծել Ռուսաստանի դեմ, այն, նրա խոսքով, կլինի «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»։ Այս մասին նա ասել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է՝ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե եվրոպական երկրները միավորվեն և փորձեն հարձակվել Ռուսաստանի վրա, ապա հակամարտությունը կունենա այլ բնույթ, քան սովորական պատերազմը։
Նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Ավելի վաղ Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Օլա Տունանդերը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հնարավոր զինված հակամարտության դեպքում Մոսկվան կարող է հարվածներ հասցնել Շվեդիայի ռազմական ավիաբազաներին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ