ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Պավել Զալևսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը Վարշավային առաջարկել է իրեն փոխանցել խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչները, որոնք սկզբնապես նախատեսված էին Ուկրաինային մատակարարելու համար։ Այս մասին նա հայտնել է RadioZet-ի եթերում։
Զալևսկու խոսքով՝ առաջարկը ստացվել է Լեհաստանի դաշնակիցներից մեկից, սակայն այս պահին Վարշավայի համար առաջնային են Ուկրաինայի հետ շարունակվող բանակցությունները։ Նա չի հստակեցրել, թե որ ՆԱՏՕ-ի երկրի մասին է խոսքը և խուսափել է պատասխանել այն հարցին, արդյոք առաջարկը ներկայացրել է Բուլղարիան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան ցանկանում է Լեհաստանից ստանալ ՄիԳ-29 կործանիչներ և դրանց վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ՝ փոխարենը առաջարկելով անօդաչու թռչող սարքեր։ Կողմերը շարունակում են բանակցությունները ռազմական ավիացիոն տեխնիկայի հնարավոր փոխանցման շուրջ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է