ՄԱԿ. Օգնության ֆինանսավորման հետագա կրճատումները սխալ կլինեն ԵՄ-ի համար
Աշխարհ
Եվրամիությունը լուրջ սխալ կգործի, եթե շարունակի կրճատել միջազգային օգնության ծրագրերի ֆինանսավորումը, հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն։
«Ամենամեծ սխալը, որը եվրոպացիները կարող են թույլ տալ, ասելն է. «Մենք մեջքներս շրջելու ենք աշխարհի մնացած մասից»», - ասել է նա Euractiv-ին տված հարցազրույցում։
Դե Կրոոյի խոսքով՝ Եվրոպան պետք է լուծի համաշխարհային ճգնաժամերը «նախաձեռնողական» զարգացման ծրագրերի միջոցով և ավելի «ներգրավված» լինի համաշխարհային գործընթացներում։ Հակառակ դեպքում, ՄԱԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ ԵՄ երկրները «կբախվեն բարձր ծախսերի [և մեկ ճգնաժամը մյուսի հետևից հաղթահարելու անհրաժեշտության հետ»։
Դե Կրոոն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության կասեցումը ստեղծել է «դատարկություն», որը կարող են լրացնել ԵՄ ինստիտուտները և առանձին երկրները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ