Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ
Հասարակություն
ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ուղղված հրդեհների կանխարգելմանը, դրանց տարածման ռիսկի նվազեցմանը և հնարավոր հետևանքների մեղմմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հատկապես ակտիվ իրազեկման աշխատանքներ են իրականացվում հանգստի և զբոսաշրջության գոտիներում, որտեղ հրդեհների առաջացման հավանականությունն առավել բարձր է՝ պայմանավորված մարդկային գործոնով։ Այդ տարածքներում բարձրախոսների և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվում է իրազեկում, փակցվում են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ պաստառներ, բաժանվում են տեղեկատվական թռուցիկներ, իսկ քաղաքացիների շրջանում իրականացվում են բացատրական աշխատանքներ։
Հրդեհավտանգ այս օրերին հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում փրկարարական ծառայողներն ու էկոպարեկները համատեղ մշտադիտարկում են իրականացնում անտառածածկ և բուսածածկ տարածքներում։
Կրկին հորդորում ենք լինել զգոն, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհի կամ հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում անմիջապես զանգահարել 112:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ