Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասին
Ռուսաստան
Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ քաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են երկու անօդաչու սարք Բալակլավայի և Լենինի շրջաններում։
Ռազվոժաևի հրապարակած նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները շարունակում են ճշտվել։
Քաղաքի ղեկավարը նաև բնակիչներին կոչ է արել հեռանալ բաց տարածքներից և մնալ անվտանգ վայրերում՝ մինչև իրավիճակի կայունացումը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է