АТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը
Թուրքիա
Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում Թուրքիայում Կոքսակի վիրուսով վարակման դեպքերի մասին տեղեկությունները չեն վկայում հիվանդության զանգվածային բռնկման մասին։ Այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի միջազգային զբոսաշրջության հարցերով փոխնախագահ Արթուր Մուրադյանը։
Նրա խոսքով՝ նման վարակները ծովափնյա հանգստավայրերում շոգ եղանակին գրանցվում են գրեթե ամեն տարի և համարվում են սեզոնային երևույթ։ Մուրադյանը նշել է, որ հիվանդությունը տեղային տարածում ունի և զանգվածային կամ վտանգավոր բնույթ չի կրում։
Փորձագետը կոչ է արել սպասել պաշտոնական տվյալներին՝ իրավիճակը լիարժեք գնահատելու համար։ Նա ընդգծել է, որ միլիոնավոր զբոսաշրջիկների ֆոնին վարակվածների թիվը շատ փոքր է և, ըստ վիճակագրության, չի գերազանցում հանգստացողների մեկ տոկոսը։ Ավելի վաղ ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, որ ստուգում է Բելեկի հյուրանոցներից մեկում հանգստացողների՝ հատկապես երեխաների շրջանում, Կոքսակի վիրուսի հնարավոր դեպքերի վերաբերյալ տեղեկությունները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ