Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Աշխարհ
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնել են նախապատրաստել բարձր մակարդակի շփումների հաջորդ փուլը և առաջընթաց գրանցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ Մանիլայում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հանդիպումից հետո։
«Մեր պարտականությունն է հետևել երկու առաջնորդների կողմից սահմանված ուղղությանը, վերացնել խոչընդոտները, հաղթահարել արգելքները և ապահովել, որ առաջնորդների համաձայնությունը վերածվի կառավարությունների և բոլոր ոլորտների համակարգված գործողությունների», – ասել է Վան Ին։
Նա գնահատել է, որ երկու առաջնորդների կողմից Պեկինում ձեռք բերված համաձայնությունները սահմանում են կառուցողական և ռազմավարական առումով կայուն հարաբերություններ կառուցելու ուղի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ