Մադուրոյի և նրա կնոջ գործով դատական լսումները կսկսվեն 2027 թվականի հունիսին
Աշխարհ
Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանի դատավոր Էլվին Հելերշթայնը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի գործով դատավարության մեկնարկը նշանակել է 2027 թվականի հունիսի 1-ին․ գրում է ABC-ին` հղում անելով Associated Press-ին։
Նախօրեին ԱՄՆ դատախազությունը, համաձայնեցնելով հարցը Վենեսուելայի նախագահի պաշտպանական կողմի հետ, Հելերշթայնին միջնորդություն էր ներկայացրել՝ առաջարկելով գործի քննությունն ըստ էության սկսել 2027 թվականի հունիսին, սակայն հստակ ամսաթիվ չէր նշվել։ Դատավորը որոշել է դատական լսումները նշանակել ամսվա առաջին օրը։ Դատական ժամանակացույցի համաձայն՝ կողմերը գործին առնչվող միջնորդությունները կսկսեն ներկայացնել 2026 թվականի սեպտեմբերից։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական մի շարք օբյեկտների, որից հետո ձերբակալել և ԱՄՆ էր տեղափոխել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ