5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան Սեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքները Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը Կրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվել 

Եթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասին

Այլ

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների  թիվը 2026 թվականի առաջին կիսամյակում հասել է շուրջ 1,8 միլիոնի։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը սա ներկայացնում է որպես համակարգի ընդլայնման և քաղաքացիների վստահության աճի ցուցանիշ։

Սակայն թվերի աճին զուգահեռ աճում է նաև քաղաքացիների դժգոհությունների թիվը։ Քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել համավճարների, երկար հերթերի, սպասարկման խնդիրների և ծառայությունների մատչելիության վերաբերյալ խնդիրներն: Այս ամենի ֆոնին հակասական պատկեր է ձևավորվում. մի կողմից՝ համակարգն ընդգրկում է ավելի շատ մարդկանց, մյուս կողմից՝ հասարակության շրջանում մի շարք խնդիրներ են ի հայտ գալիս։ 

Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը Euromedia24TV-ի հետ զրույցում զգուշացրեց` եթե պետությունը չուժեղացնի վերահսկողությունը, կկորցնի հանրութան վստահությունը:

«Սա ի սկզբանե կարևոր ռեֆորմ էր, և մարդիկ իսկապես մեծ հավատով ու հույսով սկսեցին օգտվել ապահովագրությունից: Բայց, եթե քաղաքացին ամեն քայլափոխի բախվում է խնդիրների, ամենավատ հետևանքը լինելու է նրա հիասթափությունը»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ արդեն այսօր բազմաթիվ բողոքներ են ստացվում համավճարների վերաբերյալ։ Ընդ որում, խոսքը միայն մեծահասակների մասին չէ։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ անգամ մինչև 18 տարեկան երեխաների բուժօգնության համար հիվանդանոցներում փորձել են համավճար պահանջել, ինչը հակասում է գործող կարգավորումներին։

Պողոսյանի գնահատմամբ՝ այսօր դեռ վաղ է ասել՝ արդյո՞ք ապահովագրությունը ծառայում է իր հիմնական նպատակին, թե ոչ: Միևնույն ժամանակ նա փաստեց` համակարգի գործարկման առաջին ամիսներին մեծ թվով վիրահատություններ են իրականացվել՝ առանց կարիքի գնահատման։

«Շատ դեպքերում վիրահատություններ են կատարվել պարզապես այն պատճառով, որ քաղաքացին դիմել է։ Հրատապության աստիճանը պատշաճ չի գնահատվել, ինչի հետևանքով այսօր արդեն բյուջետային խնդիրների մասին է խոսվում»,- ընդգծեց փորձագետը։

Նրա համոզմամբ՝ խնդրի լուծման մեկ ճանապարհ կա․ պետք է խստացվի վերահսկողությունն։ Ըստ նրա՝ կառավարությունը պետք է ոչ միայն օրենսդրական կարգավորումներ իրականացնի, այլև խիստ վերահսկի բուժհաստատությունների աշխատանքը, որպեսզի բժշկական օգնությունը տրամադրվի ճիշտ պացիենտին, ճիշտ ժամանակին:

Սակայն խնդիրները միայն ֆինանսավորման կամ վերահսկողության տիրույթում չեն։

Պողոսյանը հիշեցրեց, որ մինչև համակարգի գործարկումը զգուշացրել էր՝ առողջապահական համակարգը պատրաստ չէ նման լայնածավալ բարեփոխման։

«Սխալ է իրականացվել բժշկական կարողությունների գույքագրումն: Ամենամեծ խնդիրներից են հերթերը, ինչպես նաև հրատապության սխալ գնահատումը, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ վտանգել մարդու կյանքը»,- ընդգծում է նա։

Փորձագետը վստահ է, որ իրավիճակը հնարավոր է փոփոխել, եթե պատկան մարմինները լսեն մասնագիտական հանրույթի առաջարկները և գործարկեն համակարգի` արդեն ընդունված բացերը վերացնելու մեխանիզմներ։

Այս ամենի համատեքստում հարց է առաջանում՝ ինչո՞ւ իշխանությունները շտապեցին կյանքի կոչել առողջապահության ապահովագրության բարեփոխումը, որի պատրաստ չլինելու մասին բազմիցս զգուշացներ եղել են մասնագետների կողմից:

Պողոսյանի պատասխանը միանշանակ էր։

«Բոլորի համար պարզ էր, որ սա կապված էր նախընտրական գործընթացների հետ։ Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը 2021 թվականի նախընտրական խոստումներից էր, և իշխանությունը պետք է այն հասցներ իրականացնել մինչև 2026 թվականը։ Սա պետք է դառնար առաջիկա քարոզարշավի գլխավոր ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, ինչին էլ ականատես եղանք»,- եզրափակեց նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը
Ամենադիտված