Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Այլ
Աշխարհի չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Լամին Յամալն աննախադեպ պահանջարկ է ապահովել գերմանական «6PM» փողոցային նորաձևության բրենդի ներքնազգեստի համար։
Արգենտինայի դեմ եզրափակիչ հաղթական խաղից հետո՝ տոնակատարության ժամանակ, երիտասարդ ֆուտբոլիստը մի քանի անգամ բարձրացրել է մարզաշապիկը՝ հանրությանը ցուցադրելով հագի ներքնազգեստի բրենդային լոգոտիպը։
«Bild» պարբերականի տվյալներով՝ խաղից հետո առցանց խանութում սկսված բումի հետևանքով 30 եվրո արժողությամբ բոքսերների ամբողջ խմբաքանակն ակնթարթորեն սպառվել է։
Հաղթանակից հետո «6PM» ընկերությունը սոցցանցերում հրապարակել է Յամալի լուսանկարները՝ կատակելով․
«Ո՛չ, մենք չենք պնդում, թե դրանց շնորհիվ ավելի դիպուկ կհարվածես դարպասին, բայց շնորհավորում ենք քեզ «Ֆուրիա ռոխայի» կազմում 2026 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ»։
Ինչպես նշում է «Der Spiegel»-ը, Լամին Յամալը հաճախ շքեղ բրենդների հետ մեկտեղ նախընտրում է հագնել հենց փողոցային նորաձևության (streetwear) ոլորտում հայտնի ապրանքանիշերի հագուստ։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա