Նոր կարգ՝ նորակառույց բնակարանների գնման գործընթացում
Հայաստան
Հայաստանյան նորակառույցներում այսուհետ հնարավոր կլինի տուն գնել հեռահար` առանց նոտարական վավերացման: Այս մասին կառավարության նիստում հայտնել է Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
«Մեր էլեկտրոնային համակարգում կներդրվի ձևանմուշ, որը հնարավարություն կտա, որպեսզի հիփոթեքային վարկի առկայության պարագայում հեռահար գնորդը, վաճառողը և բանկը էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն, վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար։ Արդյունքում, կառուցապատողից սեփականության իրավունքը կփոխանցի հիփոթեքային վարկավորմամբ ձեռքբերողին, որը կարող է պայմանագիրը վավերացնել թե՛ ՀՀ–ում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս»,– մանրամասնել է Սուրեն Թովմասյանը։
Ի դեպ, Հայաստանում տուն գնելու համար ՀՀ քաղաքացի լինելը պարտադիր պայման չէ:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա