ԵՄ-ում չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակման շուրջ
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիության 21-րդ պատժամիջոցների փաթեթի քննարկումների ընթացքում անդամ երկրներին չի հաջողվել համաձայնության հասնել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մասնակիցների համար ԵՄ մուտքն ամբողջությամբ արգելելու հարցում։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Եվրամիությունը կարևոր քայլ է կատարել նման արգելքի պաշտոնական ներդրման ուղղությամբ։ Ֆոն դեր Լայենը նշել է նաև, որ նոր պատժամիջոցների փաթեթը նպատակ ունի մեծացնել ճնշումը Ռուսաստանի տնտեսության վրա՝ Ուկրաինային շարունակվող աջակցության ֆոնին։
Նոր սահմանափակումներով նախատեսվում է արգելել գործարքները 32 բանկերի, կրիպտոարժութային ընկերությունների և նավթային առևտրով զբաղվող կազմակերպությունների հետ։ Բացի այդ, առաջին անգամ պատժամիջոցներ են սահմանվում այն նավերի նկատմամբ, որոնք, ԵՄ գնահատմամբ, սպասարկում են այսպես կոչված «ստվերային նավատորմը»։ Ավելի վաղ ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել էին 21-րդ պատժամիջոցների փաթեթի կրճատված տարբերակը, որը չի ներառում ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ծովային փոխադրումների արգելքը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա