Ռուբիոն ասել է, որ Վան Իի հետ չի քննարկել ուկրաինական ճգնաժամը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մանիլայում կայացած հանդիպման ժամանակ չի քննարկել ուկրաինական ճգնաժամը իր չինացի գործընկեր Վան Իի հետ։
«Մենք չենք քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցը։ Մենք շատ թեմաներ ունենք քննարկելու», - ասել է ամերիկացի դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա Վան Իի հետ խոսել է Չինաստանի հնարավոր դերի մասին հակամարտության կարգավորման գործում։
Ռուբիոյի և Վան Իի հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Մանիլայում կայացած Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 59-րդ արտգործնախարարների համաժողովի շրջանակներում։ Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա