Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման ժամանակ վնասվել է ՔԿԱԳ-ի շենքը, որտեղ հարսանիք էր անցկացվում
Ռուսաստան
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել է քաղաքի կենտրոնում գտնվող ՔԿԱԳ-ի շենքը, որտեղ այդ պահին հարսանեկան արարողություն էր ընթանում։ Այս մասին հայտնել է Baza Telegram-ալիքը։
Ալիքի տվյալներով՝ հարսացուն և փեսան գտնվել են շենքում, իսկ փեսան բեկորային վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում։ Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը հաստատել է, որ հարվածն իրականացվել է անօդաչու թռչող սարքով՝ նշելով, որ տուժել է երկու տղամարդ, որոնք ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը։
Հարձակման հետևանքով վնասվել է նաև երկու ավտոմեքենա։ Ավելի վաղ մարզային իշխանությունները հայտնել էին, որ անօդաչուի հարվածից վնասվել էր նաև Բելգորոդի ջրամբարի ամբարտակի սարքավորումը, ինչի հետևանքով տեղի էր ունեցել ջրի արտահոսք։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը