Կրեմլը հայտարարել է Իրանի և Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքի մասին
Աշխարհ
Իրանը, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ պետք է իրավունք ունենան խաղաղ նպատակներով զարգացնելու միջուկային էներգիան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման մասին։ Ստորագրումից հետո համաձայնագիրը կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին՝ վերանայման համար։
«Մեր դիրքորոշումը ցանկացած պետության խաղաղ միջուկային էներգիայի, խաղաղ միջուկային էներգիայի իրավունքի վերաբերյալ նույնպես լավ հայտնի է։ Եվ Իրանը, Սաուդյան Արաբիան և այլ պետություններ պետք է ունենան այս իրավունքը», - լրագրողներին ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա