Վաճառքից հետ են կանչվել Zara-ի և Madewell-ի որոշ հագուստներ՝ անվտանգության ռիսկերի պատճառով
Հասարակություն
The Cut պարբերականը հայտնել է, որ Zara-ի և Madewell-ի որոշ հագուստներ հայտնվել են ուշադրության կենտրոնում՝ անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով։ Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում գնորդները պատմում են, որ Zara-ի լայն և երկար սատինե տաբատների պատճառով սայթաքել և վնասվածքներ են ստացել։ Դրանցից մեկի հեղինակը հայտնել է, որ նույնիսկ ստիպված է եղել դիմել բժշկի։
Հետագայում համացանցում քննարկումներ են ծավալվել նաև Madewell-ի որոշ սվիտերների և կարդիգանների շուրջ։ Ընկերությունը դրանք հետ է կանչել վաճառքից, քանի որ, ըստ հրապարակման, դրանք լիովին չեն համապատասխանում ԱՄՆ-ի դաշնային հրդեհային անվտանգության պահանջներին տեքստիլ արտադրանքի համար։
ԱՄՆ Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովը (CPSC) հայտնել է, որ վաճառքից հանվել է շուրջ 6 հազար միավոր արտադրանք՝ հրդեհի վտանգի պատճառով, որը կարող է հանգեցնել ծանր այրվածքների կամ նույնիսկ մահվան։ Madewell-ը հաստատել է հագուստի բռնկման առնվազն մեկ դեպք, սակայն տուժածի առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ չի հրապարակել։ Միաժամանակ The Cut-ի հարցմանը Zara-ն և Madewell-ը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա