Կայա Կալասը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Աշխարհ
Եվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մշակման ուղղությամբ։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ 21-րդ պատժամիջոցների փաթեթի հաստատումից հետո։
«Սա պատժամիջոցների ճանապարհի ավարտը չէ։ Մենք արդեն աշխատում ենք հաջորդ քայլերի վրա»,- գրել է Կալասը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել էր, որ ԵՄ-ի 21-րդ պատժամիջոցների փաթեթը վերաբերում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտին, ֆինանսական ծառայություններին, կրիպտոարժույթներին և առևտրին։ Հուլիսի 23-ին ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնեցրել էին պատժամիջոցների 21-րդ փաթեթի կրճատված տարբերակը, որը չի ներառում ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ծովային փոխադրումների արգելքը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա