Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանից վերադարձող որոշ ամերիկացիներ ենթարկվում են ձերբակալության
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Ռուսաստան այցելած ամերիկացիներից ոմանք հայրենիք վերադառնալուց հետո ենթարկվում են ձերբակալության։ Նա այս մասին ասել է East Meets West փոդքասթի ընթացքում։
Կառլսոնի խոսքով՝ ԱՄՆ քաղաքացիներին ակտիվորեն հորդորում են չայցելել Ռուսաստան, իսկ վերադարձից հետո, նրա պնդմամբ, նրանցից որոշները ձերբակալվում են։ Սակայն նա չի ներկայացրել այդ հայտարարությունը հաստատող ապացույցներ կամ կոնկրետ դեպքեր։
Նույն փոդքասթի ընթացքում Կառլսոնը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը, իր բնորոշմամբ, «սպիտակ քրիստոնեական երկիր» է։ Նա նաև պնդել է, որ կան ուժեր, որոնք փորձում են ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա