Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հուլիսի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ 42-ամյա վարորդը «Lixiang L7» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին, ինչի հետևանքով մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհից դուրս․ հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, պարեկներ և քննչական խումբ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, որի արդյունքներով եղել է ոչ սթափ։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա