Մարմաշենում կկառուցվեն «Կանաչ տեխնոլոգիաների հաբ» կրթական կենտրոնը և տեխնոլոգիական կացարաններ
Հասարակություն
Կարևորելով ոչ ֆորմալ կրթության զարգացումը՝ Կառավարությունն այսօրվա որոշմամբ համաձայնություն է տվել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին «Կրթական կենտրոնի նյութատեխնիկական ապահովում» ծրագրի իրականացման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում գտնվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն։ Այս մասին հայտում ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից
Հիմնադրամը նախատեսում է հողամասում իրականացնել բարեգործական ծրագիր, որի շրջանակում կկառուցվեն «Կանաչ տեխնոլոգիաների հաբ» կրթական կենտրոնը և «Chillwithtech» («Չիլուիզթեք») տեխնոլոգիական վեց կացարան։
Կացարանները գործելու են ամբողջությամբ ավտոմատացված համակարգով և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Դրանք կահավորված են լինելու վիրտուալ սարքավորումներով, անօդաչու թռչող սարքերով (դրոններով) և այլ նորարարական տեխնոլոգիաներով։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա