Ռուբիո. Ուկրաինայում խաղաղության համար անհրաժեշտ են նոր գաղափարներ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կլինեն «նոր գաղափարներ» և նոր մոտեցումներ։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հաղորդում է The Guardian-ը։
Ռուբիոյի խոսքով՝ եթե խաղաղություն հաստատվի, ապա դա հնարավոր կլինի նոր գաղափարների և հայեցակարգերի շնորհիվ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ներկայացնել նման առաջարկներ՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում և դրական դեր խաղալ խաղաղ գործընթացում։
ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել կողմերի միջև փոխզիջումների որոնմանը։ Ավելի վաղ Ռուբիոն հայտնել էր, որ Լավրովի հետ ունեցել է «լավ և անկեղծ զրույց»։ Նրանց հանդիպումը կայացել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակում և տևել մոտ 35 րոպե։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա