Պարզաբանել են, թե ովքեր կարող են օգտվել տրանսպորտային հարկի արտոնություններից
Ռուսաստան
Ռուսաստանում ավտոմեքենաների սեփականատերերին հիշեցրել են, որ որոշ քաղաքացիներ կարող են օգտվել տրանսպորտային հարկի վճարման արտոնություններից։ RT-ի հետ զրույցում ավտոիրավաբան Եկատերինա Սոլովյովան նշել է, որ արտոնության պայմանները կախված են ինչպես ավտոմեքենայի սեփականատիրոջ կարգավիճակից, այնպես էլ նրա սոցիալական խմբից։
Նրա խոսքով՝ արտոնությունից կարող են օգտվել առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, վետերանները, Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոսները, հատուկ ռազմական գործողության մասնակիցները, ինչպես նաև օրենքով սահմանված այլ սոցիալական խմբերի ներկայացուցիչներ։
Փորձագետը նշել է, որ տրանսպորտային հարկի արտոնությունները սահմանվում են ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։ Օրինակ՝ Մոսկվայում էլեկտրամոբիլների սեփականատերերն ազատված են այդ հարկի վճարումից։ Սոլովյովան խորհուրդ է տվել անհրաժեշտ տեղեկատվությունը ճշտել Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության պաշտոնական կայքում, որտեղ գործում է համապատասխան ծառայություն՝ ըստ տարածաշրջանի հասանելի արտոնությունները ստուգելու համար։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա