Երկրին սպառնացող ոչ բոլոր տիեզերական օբյեկտներն են հայտնաբերվել. Միխայիլ Մասլով
Գիտություն և Մշակույթ
Նովոսիբիրսկի պետական համալսարանի «Վեգա» աստղադիտարանի ինժեներ Միխայիլ Մասլովը հայտարարել է, որ Երկրին պոտենցիալ վտանգ սպառնացող ոչ բոլոր տիեզերական օբյեկտներն են մինչ այժմ հայտնաբերվել։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը։
Մասնագետի խոսքով՝ ներկայում արդեն հայտնաբերվել են գրեթե բոլոր խոշոր աստերոիդները, որոնք կարող են վտանգ ներկայացնել Երկրի համար, սակայն ավելի փոքր չափերի երկնային մարմինների որոնումները դեռ շարունակվում են։
Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մստիսլավ Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Լեոնիդ Ելենինը հայտնել էր, որ Երկրին մոտեցող Ապոֆիս աստերոիդը Ռուսաստանում լավագույնս տեսանելի կլինի Հեռավոր Արևելքից։ Իսկ Space.com-ի տվյալներով՝ 2029 թվականի ապրիլի 13-ին այն հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Երկրի բնակչության մոտ 90 տոկոսի համար։ Աստերոիդը կանցնի Երկրից մոտ 32 հազար կիլոմետր հեռավորությամբ և ունի շուրջ 375 մետր տրամագիծ։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա