Reuters․ ԵՄ-ի նոր պատժամիջոցները կներառեն նաև Մոսկվայի բորսան
Աշխարհ
Եվրամիության Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթում նախատեսվում է սահմանափակումներ կիրառել 94 ֆինանսական կազմակերպության, այդ թվում՝ Մոսկվայի բորսայի (Мосбиржа) նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ նոր միջոցները հիմնականում վերաբերում են բանկային ոլորտին և ներառում են ակտիվների սառեցում, ԵՄ մուտքի արգելք և ֆինանսական գործարքների սահմանափակումներ։
Մոսկվայի բորսան արդեն գտնվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ 2024 թվականի ամռանից, ինչի հետևանքով դադարեցվել էին դոլարով և եվրոյով առևտրային գործարքները։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել էր, որ ԵՄ-ի 21-րդ պատժամիջոցների փաթեթը վերաբերում է էներգետիկային, ֆինանսական ծառայություններին, կրիպտոարժույթներին և առևտրին, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի խոսքով՝ այն վերջին չորս տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցների փաթեթներից մեկն է։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա