Ալյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ Տեխասում և Ալյասկայի ափերի մոտ տեղի են ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժեր։
Առաջին երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 9:30-ին (Մոսկվայի ժամանակով 12:30)՝ Ալյասկայի Ատկա քաղաքից մոտ 93 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժը տեղի է ունեցել 35 կիլոմետր խորության վրա։
Երկրորդ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 10:21-ին (Մոսկվայի ժամանակով 13:21)՝ Տեխասի Մայամի քաղաքից մոտ 38 կիլոմետր հարավ-արևելք։
Երկրաշարժը տեղի է ունեցել 5.5 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա