Թաքեր Կառլսոնը պատմել է, որ Ռուսաստանն իր ամենասիրելի այցելած երկիրն է
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը իր այցելած երկրների շարքում ամենասիրելին է։ Այդ մասին նա ասել է RT-ի աշխատակից Թարա Ռիդին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը պարզապես հիասքանչ է։ Դա իմ ամենասիրելի երկիրն է բոլոր այն երկրներից, որտեղ երբևէ եղել եմ։ Ինձ այնտեղ շատ դուր եկավ»,- նշել է Կառլսոնը։
Լրագրողը նաև պատմել է, որ վերջերս Մեծ Բրիտանիայում ունեցած զրույցի ընթացքում իր ծանոթները պնդել են, թե Ռուսաստանում գործում է տոտալիտար համակարգ, իսկ մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։ Կառլսոնի խոսքով՝ ինքը պատասխանել է, որ մի քանի անգամ եղել է Ռուսաստանում և, իր անձնական տպավորությամբ, Մոսկվան ավելի մեծ և ավելի գեղեցիկ քաղաք է, քան Լոնդոնը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա