Կայա Կալասը հութիներին կոչ է արել դադարեցնել Սաուդյան Արաբիային ուղղված սպառնալիքները
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել Եմենի հութիներին հրաժարվել Սաուդյան Արաբիայի և միջազգային նավագնացության դեմ հնչեցվող սպառնալիքներից։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը։
Կալասի խոսքով՝ հութիների վերջին հայտարարությունները Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու վերաբերյալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային կայունության համար։ Նա Կարմիր ծովում նավթատար տանկերի վրա իրականացված հարձակումը բնութագրել է որպես «անընդունելի և անօրինական»՝ ընդգծելով, որ միջազգային նավագնացությունը պետք է իրականացվի առանց խոչընդոտների։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև կոչ է արել հութիներին պահպանել միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ հավելելով, որ Եվրամիության ASPIDES ռազմածովային առաքելությունը կշարունակի ապահովել նավագնացության ազատությունը տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա