Հրավեր ուղարկվե՞լ է Գարեգին Բ-ին՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու համար
Հայաստան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մինչև այս պահը խորհրդարանից հրավեր ուղարկված չէ՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու և այն օրհնելու համար․ այս մասին Euromedia24TV-ին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ Կաթողիկոսի մասնակցությունն ԱԺ առաջին նիստին ամրագրված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածում, որտեղ ամրագրված է․
«Առաջին նստաշրջանի անցկացումը․
1.Առաջին նստաշրջանի նիստերը բացում և, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը, նախագահում է տարիքով ավագ պատգամավորը։
2.Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը»։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա