Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներով
Հասարակություն
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված փորձաքննությամբ պարզվել է, որ Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 3.5 հա հողամասը գտնվում է բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտում, ինչպես նաև Երևան-Աբովյան երկաթուղու պաշտպանական գոտում։
Փորձագետի եզրակացության համաձայն՝ տարածքում առկա մի շարք ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և առևտրի տաղավարների մի մասը կառուցված են անվտանգության սահմանափակումներով տարածքներում։
Քննչական մարմինը նշել է, որ այդ կառույցների հետագա շահագործումը կարող է վտանգ ներկայացնել քաղաքացիների կյանքի և առողջության համար, ուստի անվտանգության նկատառումներով դրանք կնքվել են։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա