Վաղարշյան փողոցի կրակոցների գործով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Արտակարգ Պատահար
Հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության, կրակոցների և վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ երկու անձի մեղադրանք է ներկայացվել սպանության փորձի և խմբի կողմից կատարված խուլիգանության, իսկ երրորդ անձին՝ սպանության փորձի և զենքի կամ վնաս պատճառելու համար հարմարեցված առարկայի կիրառմամբ խուլիգանության հատկանիշներով։
Մեղադրյալներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք։ Երրորդ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա