Վահան Կոստանյանը Կանադայում քննարկել է Հարավային Կովկասի խաղաղությանն առնչվող հարցեր
Արտաքին Քաղաքական
Կանադա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգն ու Հայաստան–Կանադա երկկողմ համագործակցությունը։
Կողմերը նաև ընդգծել են Հայաստանի և Կանադայի հարաբերությունների դրական դինամիկան առևտրատնտեսական կոնկրետ արդյունքներով ամրապնդելու կարևորությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել