ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սահմանափակող բանաձև է ընդունել Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական լիազորությունների վերաբերյալ
Աշխարհ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի նկատմամբ իրավասությունների վերաբերյալ բանաձև, որի նպատակն է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ նախաձեռնելու իրավասությունները:
Փաստաթղթի ընդունմանը կողմ է արտահայտվել 214 պատգամավոր, իսկ դեմ՝ 208-ը: CNN-ի փոխանցմամբ՝ հանրապետական չորս կոնգրեսական նույնպես քվեարկել է օրինագծի օգտին:
Հատկանշական է, որ անգամ Սենատի կողմից հաստատվելու պարագայում այս բանաձևն իրավական պարտադիր ուժ չի ունենա ԱՄՆ վարչակազմի համար պատերազմը դադարեցնելու տեսանկյունից, քանի որ այն արտահայտում է միայն Կոնգրեսի դիրքորոշումը և օրենքի կարգավիճակ չունի:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա