ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ պայթյուններ՝ 10 քաղաքում
Աշխարհ
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) գիշերվա ընթացքում 13-րդ անգամ հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։
CENTCOM-ի տարածած հայտարարության համաձայն՝ գործողությունների նպատակը Իրանին պատասխանատվության ենթարկելն է, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից միջազգային առևտրային նավագնացությանը սպառնացող վտանգների նվազեցումը։
Իրանական IRNA և Tasnim գործակալությունների տվյալներով՝ պայթյունների ձայներ են լսվել երկրի առնվազն 10 քաղաքներում։ Հաղորդվում է, որ Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբաս քաղաքին հասցված հարվածի հետևանքով երկու մարդ է տուժել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Իրանին «երբևէ եղածից առավել հզոր հարված» հասցնելու տարբերակը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա