Արաղչին կոչ է արել աշխարհի երկրներին չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիային
Աշխարհ
Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիային մասնակցող կամ Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին նպաստող ցանկացած երկիր կդառնա Իրանի զինված ուժերի օրինական թիրախ, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին Չոլպոն-Աթայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։
«Իրանը վերահաստատում է իր վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, և հայտարարում է, որ Իրանի դեմ ագրեսիա իրականացնելու ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ օգնություն կհանգեցնի միջազգային պատասխանատվության ներգրավված կողմերի համար», - ասել է Արաղչին, ինչպես մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքը։
Նա հավելել է, որ Թեհրանը իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ինքնապաշտպանության համար և ագրեսիային մասնակցող ցանկացած կողմ կհամարի իր զինված ուժերի օրինական թիրախ։
Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել ՇՀԿ երկրներին միավորվել և համագործակցել՝ կոչ անելով նրանց թույլ չտալ, որ «ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը՝ օրենքին, իսկ կրկնակի չափանիշները՝ արդարադատությանը»։
«Անվտանգ, կայուն և արդար ապագայի կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ մենք բոլորս միասնական լինենք օրենքի գերակայության, պետությունների հավասարության, երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և ժողովուրդների արժանապատվության պաշտպանության գործում», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա