Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Աշխարհ
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մասը հաջողվել է պահպանել։ Այս մասին «Տելեգրամ» ալիքում հայտնել է Wildberries-ի հիմնադիր ղեկավար Տատյանա Կիմը։
«Այսօր հարձակում է տեղի ունեցել Շուշարիում, Ուտկինա Զավոդում (Սանկտ Պետերբուրգ և մարզ) և Սիմֆերոպոլում գտնվող մեր լոգիստիկ համալիրների վրա։ Տարածքների և ապրանքների մի մասը հաջողվել է պահպանել», - նշել է նա։
Ընկերությունը վերաբաշխում է ապրանքները պահեստներով՝ դրանց առավել հարմար շրջանառելիության և գործընկերների տնտեսական կայունության համար, հայտնել է Կիմը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա