Այսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ
Հայաստան
Երևանի առանձին հատվածներում հուլիսի 24-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հուլիսի 24-ի երեկոյան մայրաքաղաքի որոշ հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ անձրևի տեսքով և ամպրոպ, իսկ հուլիսի 25-29-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-29-ը երեկոյան ժամերին Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը առանձին շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-29-ն ընկած հատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, իսկ ամպրոպի ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 24-29-ը երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա