Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Անքորիջի պայմանավորվածությունների վերաբերյալ
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան նախընտրում է հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորումը, սակայն չի կարող ազդել այն դեպքում, եթե ԱՄՆ-ն կիսում է եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի գնահատականը, թե Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններն այլևս ուժ չունեն։ Այս մասին նա ասել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովի խոսքով՝ եթե Վաշինգտոնը կիսում է այդ տեսակետը, ապա Ռուսաստանը չի կարող փոխել ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է նախապատվությունը տալ քաղաքական-դիվանագիտական լուծմանը, սակայն հայտարարել է, որ Ռուսաստանը «իր նպատակներին կհասնի ցանկացած պարագայում»։
Նախարարը նաև հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Անքորիջի պայմանավորվածությունների բացակայության մասին, իսկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիգան դրանք անվանել էր «թաղված»։ Միաժամանակ Լավրովը նշել է, որ մինչև այդ պայմանավորվածությունների ձախողման մասին խոսելը անհրաժեշտ է պարզել, թե ով է պատասխանատու դրա համար։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա