Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումը և տարածաշրջանում կայունության վերականգնումը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին գործերի նախարարները քննարկել են Պարսից ծոցում առկա լարվածությունը և հակամարտության խաղաղ կարգավորման վտանգված հեռանկարները», - ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ռուսական կողմը ընդգծել է տարածաշրջանում կայունության, անվտանգության և անարգել նավարկության վերականգնման նպատակով ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ արագ և կայուն համաձայնությունների հասնելու կարևորությունը, հավելել է Արտաքին գործերի նախարարությունը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա