Պուտինին ցուցադրել են ռուսական նոր ինքնաթիռը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջին անգամ ցուցադրել են արդիականացված «Յակ-130Մ» ուսումնական-մարտական ինքնաթիռը, որն օրեր առաջ իրականացրել էր իր առաջին փորձնական թռիչքը։ Այդ մասին հայտնել է Միացյալ ավիաշինական կորպորացիան։
Այցի ընթացքում փորձնական թռիչքների ընթացքի մասին նախագահին ներկայացրել է «Յակովլև» ընկերության փորձարկող օդաչու Ալեքսանդր Գուսկովը, որը եղել է ինքնաթիռի առաջին թռիչքն իրականացրած անձնակազմի կազմում։
Կորպորացիայի տվյալներով՝ «Յակ-130Մ»-ը մշակվել է տեղային և տարածաշրջանային հակամարտություններում ռազմական ավիացիայի կիրառման փորձի հիման վրա։ Այն համալրված է ժամանակակից բորտային համակարգերով և նախատեսված է ցամաքային ու օդային թիրախների, այդ թվում՝ ծանր անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական գործողություններ իրականացնելու համար՝ օրվա ցանկացած ժամի և տարբեր եղանակային պայմաններում։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա