Թոշակառուի մարմինը դիահերձարանում քայքայվել է անսարք սառնարանների պատճառով
Ռուսաստան
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում 76-ամյա թոշակառու Վլադիմիր Մուրզինի մարմինը դիահերձարանում քայքայվել է՝ սառեցման համակարգերի անսարքության պատճառով։ Այս մասին նրա հարազատները հայտնել են E1.ru-ին։
Նրանց խոսքով՝ տղամարդը մահացել է հուլիսի 4-ին, իսկ մարմինը դիահերձարանից ընտանիքին է հանձնվել միայն չորրորդ օրը։ Հարազատները պնդում են, որ մարմինը պահվել է ոչ պատշաճ պայմաններում, ինչի հետևանքով այն զգալիորեն վնասվել էր։ Ընտանիքը բողոք է ներկայացրել Ռոսպոտրեբնադզորի տեղական վարչություն։
Իրբիտի հիվանդանոցը հայտարարել է, որ ամբողջությամբ ընդունում է պատասխանատվությունը տեղի ունեցածի համար և վստահեցրել, որ արդեն ձեռնարկվել են միջոցներ, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա