«Արենի 1» քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում․ Ժաննա Անդրեասյան
Հասարակություն
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Սրանով, ըստ էության, Հայաստանում գինեգործության ավանդույթը և մասնավորապես Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում:
Սա 2024-2026 թվականների ընթացքում արդեն չորրորդ հայտն է, որ հետևողական աշխատանքի շնորհիվ գրանցում ենք համաշխարհային ժառանգության նախնական ցանկում՝ 29-ամյա դադարից հետո:
Ընդ որում, Հայաստանն այս օրերին ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի աշխատանքներին մասնակցում է որպես կոմիտեի անդամ ընտրված երկիր:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա