Զբոսաշրջիկների միջամտությունից հետո Անապայի ափ դուրս նետված դելֆինը սատկել է
Հասարակություն
Ռուսաստանի Անապա քաղաքի ափ դուրս նետված դելֆինը չի հաջողվել փրկել։ Shot Telegram-ալիքի փոխանցմամբ՝ կենդանուն շրջապատել էին զբոսաշրջիկները, որոնք դիպչում էին նրան, լուսանկարվում և փորձում էին ինքնուրույն վերադարձնել ջուրը։
Աղբյուրի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ին։ Վկաներից մեկը փորձել է մարդկանց հորդորել չմոտենալ կենդանուն, սակայն նրա կոչերն անտեսվել են։ Երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները, դելֆինն արդեն սատկել էր։
«Դելֆա» գիտաէկոլոգիական կենտրոնի մասնագետների գնահատմամբ՝ դելֆինը, հավանաբար, հիվանդ էր կամ ուժասպառ, քանի որ առողջ առանձնյակները սովորաբար ափ չեն դուրս գալիս։ Նրանց խոսքով՝ նման իրավիճակում կենդանուն չի կարելի դիպչել․ անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետների օգնությանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն