Բժիշկը նշել է ամենամեծ քանակությամբ մանրէներ կուտակող առարկան
Հասարակություն
Միկրոկենսաբան Ջեյսոն Տետրոյի խոսքով՝ ամենաշատ մանրէները կուտակվում են ոչ թե զուգարանի նստատեղերին կամ դռների բռնակներին, այլ խանութների վճարային տերմինալների PIN կոդի մուտքագրման ստեղնաշարերին։ Այդ մասին նա հայտնել է HuffPost-ին։
Մասնագետի խոսքով՝ այդ սարքերից ամեն օր օգտվում են հարյուրավոր մարդիկ, որոնցից շատերը չեն պահպանում ձեռքերի հիգիենայի կանոնները։ Նրա գնահատմամբ՝ ստեղնաշարի կոճակներին սեղմելիս ձեռքերին կարող են փոխանցվել մեծ քանակությամբ մանրէներ, այդ թվում՝ շնչառական վիրուսներ և սննդային թունավորումների հետ կապված բակտերիաներ։
Տետրոն նաև նշել է, որ խանութներում երկրորդ ամենաաղտոտված իրերը գնումների սայլակներն ու զամբյուղներն են։ Նա խորհուրդ է տալիս վճարումից հետո հնարավորության դեպքում մշակել կամ լվանալ ձեռքերը՝ վարակների փոխանցման ռիսկը նվազեցնելու համար։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա