ՏԱՍՍ․ «Արբատ» գումարտակի ղեկավարի մահվան գործով Վարաժ Մանուկյանին կարող են դատապարտել 24 տարվա ազատազրկման
Արտակարգ Պատահար
Ռուսական ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ պետական մեղադրողը Մոսկվայում «Արբատ» գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի մահվան պատճառ դարձած պայթյունի գործով մեղադրվող Վարաժ Մանուկյանի համար պահանջել է 24 տարվա ազատազրկում։
Ըստ մեղադրողի՝ Մանուկյանը պատիժը պետք է կրի տարբեր ռեժիմների քրեակատարողական հիմնարկներում․ առաջին 6 տարին՝ բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Բացի այդ, պահանջվել է պետության օգտին բռնագրավել պայթուցիկը տեղափոխելու համար օգտագործված տրանսպորտային միջոցը։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ քննության վարկածով հանցագործության իրականացման համար ստեղծվել է խումբ, որի կազմում եղել է նաև Վարաժ Մանուկյանը։ Մեղադրյալը հրաժարվել է ներկայացված մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ օգտվելով ՌԴ Սահմանադրության 51-րդ հոդվածով նախատեսված իրավունքից։
Դատարանը հաջորդ շաբաթ կլսի Մանուկյանի վերջին խոսքը և կհրապարակի դատավճիռը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա