Վրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացել
Աշխարհ
Սամտրեդիայի մունիցիպալիտետում տեղի ունեցած պատահարի հետևանքով երիտասարդ է մահացել։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ բնակելի շենքի բակում կառուցվում էր երկաթե կոնստրուկցիա, որը փլուզվել և վնասվածք է պատճառել երիտասարդին։ Վիրավորը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։
«ԻնտերպրեսՆյուզ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` հանքարդյունաբերական, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում: Այս մասին տեղեկանում ենք 24news-ից:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել