Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Աշխարհ
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Թբիլիսիում էլեկտրաէներգիան անջատվել է ժամը 07:30-ին. ամբողջ հանրապետությունում կանգնեցվել են գնացքները, իսկ մայրաքաղաքում չի աշխատում մետրոն։ Պատճառը դեռևս հայտնի չէ։
2 ժամ անց էլէկտրաէներգիան մասնակի վերականգնվել է։ Թբիլիսիում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Սաբուրթալո, Վերա և Վակե թաղամասերում։ Էլեկտրաէներգիան մասամբ վերականգնվել է նաև Բաթումում, Չակվիում, Քոբուլեթիում, Գոնիոյում և Կվարիատիում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն