Մեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO) հաղորդել է Օմանի ծոցում տանկերի մասնակցությամբ միջադեպի մասին։
«UKMTO-ն ստացել է Օմանի ծոցում տանկերի և զինված ուժերի մասնակցությամբ միջադեպի մասին հաղորդում», - ասվում է հայտարարության մեջ։
Գործակալությունը խորհուրդ է տվել հաշվի առնել ծովային անվտանգության վերաբերյալ վերջին տեղեկատվությունը և վերահսկել իրավիճակը։
Հայտարարության մեջ ավելացվում է, որ իշխանությունները տեղյակ են միջադեպի մասին և հետաքննություն են անցկացնում։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն