Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ Աբովյան–Նոր Հաճըն ավտոճանապարհին, Նոր Հաճընի մուտքի մոտ․ հայտնում է Shamshyan.com-ը։
Նախնական տվյալներով՝ բախվել են երկու «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, «ԳԱԶ 2410»-ը և «Shacman» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով երկու մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանցից մեկը տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար։
Դեպքի վայրում աշխատել են պարեկային ծառայության աշխատակիցներն ու քննչական խումբը։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ պարզելու վթարի բոլոր հանգամանքները, ինչպես նաև վարորդների, տուժածների և տրանսպորտային միջոցների սեփականատերերի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն