Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն
Արտաքին Քաղաքական
Հայաստանն ու Իրանը կստեղծեն էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով։
Համաձայնության մասին հայտարարվել է Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ առևտրի զարգացումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման ոլորտում հնարավոր ծրագրերը, ինչպես նաև Հայաստան նավթամթերքի մատակարարումները։
Կողմերը կարևորել են էներգետիկ համագործակցության խորացումը և նոր համատեղ նախագծերի իրականացումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն